ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԱԺ-ն նոր արտահերթ նիստ կգումարի

ԱԺ-ն նոր արտահերթ նիստ կգումարի
12.11.2015 | 20:32

Կառավարությունն առաջարկում է նոր արտահերթ նիստ՝ օրակարգում լինելու են «Գործունեության ծավալման տեղեկացման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրինագծով, և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրինագծով։ Երկու օրինագիծն էլ պատրաստվել են 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Նիստը կսկսվի նոյեմբերի 10-ին սկսված արտահերթ նիստից հետո։

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ